
Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ
Խորհրդարանը մերժեց նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած Էմիլ Բաբայանի թեկնածությունը՝ ՍԴ անդամի պաշտոնում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստին ներկայացվեց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, որից 51-ը կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ։
Հիշեցնենք, որ ՍԴ անդամն ընտրվում է պատգամավորների երեք հինգերորդի ձայներով, այսինքն Բաբայանին ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել