HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Բաբուխանյանի կուսակցությունը ընդդիմություն է լինելու Նիկոլ Փաշինյանին

Այսօր տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում, հաղորդում է կուսակցության լրատվական ծառայությունը.

ՍԻՄ կուսակցության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«ՍԻՄ-ը հավանություն տվեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում, ինչպես նաեւ իր դիրքորոշմանը, որը արտահայտել է «Իրավունք» թերթի հոդվածով:

ՍԻՄ նախագահությունը դատապարտեց  Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ  եւ հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնալոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների  սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանքիների անդամների հասցեների հրապարակումը եւ այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում  վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաեւ այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»:

Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշման առթիվ, որը սահմանադրական կարգը եւ մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էության միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Արա
Աշոտյան եղիր, այ ......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter