HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու շրջանի որոշ համայնքներում ցանքսերը կարկտահարվել են

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները և Մարտունու շրջվարչակազմի գյուղբաժնի պատասխանատուները աշխատանքային այցով եղել են Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նորշեն, Հացի համայնքներում՝ նախօրեին տեղացած կարկուտից տուժած տարածքներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հետազոտությունների արդյունքում արձանագրվել է շուրջ 150 հա կարկտահարված գյուղատնտեսական նշանակության տարածք (աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, բազմամյա տնկարկներ), հասցված վնասների աստիճանները տարբեր են՝ 30-ից մինչև 100 տոկոս:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մարտունու շրջանում աշնանացան և գարնանացան ցանքսերի վիճակը, դիտարկվել վերջերս իրականացված հրդեհականխարգելիչ միջոցառումների արդյունքները. դիտարկումներն այս ոլորտում կիրականացվեն նաև հանրապետության մյուս շրջաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter