HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիում ուսուցիչները շարունակում են բողոքը

Ձմեռային արձակուրդներից հետո` այսօր Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում  ուսումնական պարապմունքները չվերսկսվեցին:

Դպրոցի արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը, որին մասնակցել են արհմիութենական կազմակերպության 40 անդամներ, ժողովում միաձայն որոշել են ուսումնական պարապմունքնեները չվերսկսել մինչև չբավարարվի դպրոցի մանակավարժական և աշակերտական կոլեկտիվների պահանջը` դեկտեմբերի 20-ին կայացած դպրոցի տնօրենի ընտրությունները չեղյալ հայտարարելու և տնօրենի նոր, արդար ընտրություն անցկացնելու մասին:

Արհմիության ժողովն առաջարկել է իրավասու մարմիններին  անցկացնել դպրոցի տնօրենի նոր ընտրություն: Արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Աբգարյանը այսօր «Հետքին» հայտնեց, որ դպրոցի արհմիութենական ժողովը մեկ անգամ ևս նշել է, որ դեկտեմբերի 20-ին  Աքորի դպրոցի տնօրենի կայացած ընտրությունը անցել է կեղծիքներով: Մինչև ընտրությունը դպրոցի կառավարման խորհուրդը ոչ մի նիստ չի հրավիրել:

Խորհրդի նախագահ, Աքորի գյուղի համայնքապետ Կամո Սիմոնյանը խորհրդի անդամներին չի ծանոթացրել տնօրենի ընտրության անցկացման օրենսդրական կարգին և տնօրենի հավակնորդների փաստաթղթերին, որի պատճառով էլ կառավարման խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը միայն ընտրության հաջորդ օրն է նկատել, որ տնօրենի հավակնորդ Անահիտ Մուսայելյանի կողմից ընտրությանը մասնակցելու համար խորհրդին ներկայացրած դիմումի վրա չկա ամսաթիվ, իսկ նրա ներկայացրած հավաստագրի պատճենի վրա բացակայում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կնիքը և ստորագրությունը:  

Ընտրությունից հետո կառավարման խորհրդի մի քանի անդամներ պնդել են քվեաթերթիկներից մեկը ճանաչել անվավեր, սական խորհրդի նախագահն այն քվեարկության չի ներկայացրել: Ավելին, Կամո Սիմոնյանը պնդել է, որ դա վավեր քվեաթերթիկ է` հօգուտ տնօրենի հավակնորդ Անահիտ Մուսայելյանի:

Խորհրդի նույն անդամները (Վեներա Նիազյան, Սեդա Թոմոյան,  Անահիտ Թաթոյան և Սամվել Կիրակոսյան) պնդում են, որ Կամո Սիմոնյանը քվերկված քվեաթերթիկները ընտրությունից հետո իր գրպանում դրել և տարել է, հենց այդ անվավեր քվեաթերթիկը փոխելու նպատակով: 

Վերջիններս նաև գրավոր հայտարարություն են արել, որ իրենք ընտրել են Արմեն Նիազյանին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առ այսօր չի հանդիպել 40-ից ավելի ուսուցիչներ ունեցող մանկավարժական կոլեկտիվի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր