HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը՝ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։ Այս դիրքորոշումը հաստատվում է նաև համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհուրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ։

Նշված խնդիրների առնչությամբ պաշտպանը կրթության և գիտության նախարարությանը կառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելուն ուղղված պահանջներ։

Վերը շարադրվածով հանդերձ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, անհրաժեշտ է գործել համալսարանի կրթական բնականոն պրոցեսն ապահովելու սկզբունքով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter