HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի

Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների:Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Ա․ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային գրավչությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր դիրքը Եվրասիական շուկայի և Ծոցի երկրների միջև:

Քննարկվեցին էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter