Հաշվետվություն քրեակատարողական ոլորտում իրականացված աշխատանքների մասին
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քրեակատարողական ոլորտում 2017-2018 թվականներին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Մասնավորապես՝
- Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են գրքերով: ԱՆ քրեակատարողական հիմնարկները գրքերով համալրելու գործընթացը ներկայում շարունակվում է:
- Արդարադատության նախարարության կողմից «Մաստեր Սերվիս» ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնություն քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման փորձնական ծրագիր մինչև 100 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ կազմակերպության արտադրամասը ներկայում տեղակայված է Ջերմուկ քաղաքում՝ փորձարկումն իրականացվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:
- Արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
- ԱՆ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ.
- Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում առաջնային առողջապահական ծառայությունների համար լրացուցիչ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար կարիքները գնահատվել են, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակները և քանակակազմը կազմվել է, հայտարարվել է մրցույթ:
- Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով:
Քրեակատարողական ոլորտում իրականացված աշխատանքների ամբողջական հաշվետվությունը այստեղ՝ http://moj.am/article/1996 :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել