HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ.«Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք»

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին և ժամանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ:

ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»:

Լուսանկարը՝ ԿԳՆ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter