HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրամբարների լցվածության ծավալներն այս տարի զիջում են նախորդ երկու տարիների ցուցանիշներին

Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում 2018թ. սակավաջուր տարվա համար նախատեսված միջոցառումների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է ԲՆ-ն, քննարկմանը մասնակցել են բնապահպանության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարության, ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ և աշխատակիցներ։

Քննարկվող օրակարգային հարցերի շրջանակներում տրամադրվել է տեղեկատվություն Հայաստանի ջրամբարների լցվածության չափերի մասին և արձանագրվել, որ դրանք էականորեն զիջում են 2016 և 2017 թվականներին արձանագրված ծավալներին։ Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ հաստատված՝ ոռոգման համար շարժական պոմպակայանների ձեռքբերման և հորերի հորատման աշխատանքների ընթացքը։

 Մատուցված տեղեկատվության հիման վրա դիտարկվել ու գնահատվել են այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սակավաջրության պատճառով և նախանշվել են դրանց դիմակայելու միջոցառումները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter