
Սերժ Թանկյանը Երևանում (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին ժամանեց Երևան։ Օդակայանում նրան դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկուսով եկան Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված քաղաքացիներին Թանկյանը ողջունեց, երգեց «Բարի արագիլ»-ը։ Հիշեցնենք, որ հարջորդ օրը՝ մայիսի 8-ին, Աժ հատուկ նիստով ևս մեկ անգամ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրություն։ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ 95 տոկոսով ինքը՝ ժողովրդի թեկնածուն, ընտրվելու է, ինչպես նաև կոչ արեց առավոտյան ժամը 11։00-ից լինել հրապարակում՝ մեծ էկրաններով հետևելու ընտրություններին։
07 մայիսի, 2018 թ.։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել