HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը վարչապետ է ընտրում (ուղիղ միացում)

Մեկնարկել են խորհրդարանի հատուկ նիստի աշխատանքները, որի օրակարգում է վարչապետի ընտրության հարցը։

Առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունը ներկայացնելու է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը։

Փաշինյանի առաջադրման համար ձևաթղթի տակ ստորագրել է 41 պատգամավոր։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ թեկնածուին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 15 րոպե, թեկնածուի ելույթի համար՝ մինչև 1 ժամ։

Պատգամավորները կարող են հարցեր ուղղել և´ թեկնածուին ներկայացնողին, և՛ թեկնածուին, ապա՝ ելույթներով հանդես գալ: Խմբակցությունների տեսակետները հրապարակելուց հետո կլինի քվեարկություն։ Ընտրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է առնվազն 53 ձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter