
Հանրապետության հրապարակը՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո
Դիանա Ղազարյան
Ամալյա Մարգարյան
Քիչ առաջ խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայներ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի նոր՝ 16-երորդ վարչապետ: Մինչ խորհրդարանում անցնում էր վարչապետի ընտրությունը, քաղաքացիները ուղիղ հեռարձակմամբ Հանրապետության հրապարակում հետեւում էին ընտրության ընթացքին:
Նիկոլ Փաշինյանի ընտրությունից մինչ այս պահը մայրաքաղաքում տոնական տրամադրություն է տիրում: Հանրապետության հրապարակում քաղաքացիները Փաշինյանի ընտրվելուց հետո շամպայն էին բացել, եռագույնն ուսերին երգում ու պարում էին՝ սպասելով Հայաստանի նոր վարչապետի ժամանելուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել