HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակովի հողատարածքները ջրի տակ են. գետերը վարարել են, կամուրջները չեն դիմանում

Երեկ Եղեգիս գետի վա­րարման պատճառով վնասվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում գտնվող կամուրջը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը, որը տեղում պարզել է, որ կամրջի 3-րդ միջանկյալ հենարանի 1-ին հենապատը վնասվել է ամբողջությամբ, իսկ 4-րդ հենարանի 1-ին հենապատը` մասնակի: Կամրջի փլուզումը կանխելու և ան­վտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կամրջի ձա­խա­կողմյան երթևեկությունը փակվել է: Ուսումնասիրվել են նաև Եղեգիս և Արփա գետերի առավել հեղեղավտանգ վայրերը: Պարզվել է, որ Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կմ-ում վնաս­վել է 46 մ երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաև 7 ճամփեզրյա պարա­պետ­ներ և վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2,5 հա մշակովի հողատարածքները, Արփա գետի վարարման հետևանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հա հողատարածքներ, «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի Վայքի մասնաճյուղի ենթակայանի տա­րածքը' 2400 քմ մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի գյուղի 6 հա և Արենի գյուղի 1 հա մշակովի հո­ղա­տա­րածք­­ները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ-ում անձրևաջրերը քանդել են ճամփեզրի հենապատը ( 10 մ բարձրությամբ և 5 մ երկարությամբ) և ճամփեզրը' 1 մ:

Վնասի չափերը ճշտվում են մարզում մշտական գործող հանձնաժողովի կողմից:

Հեղեղատներ են առաջացել եվ վնասներ պատճառել նաեւ Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետևանքով՝ Սայաթ-Նովա գյուղում,Վեդի գետի վարարման հետեւանքով՝ Վեդի քաղաքում: Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան կազմակերպությունները:

Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter