HY RU EN

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն

Մայիսի 9-ին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» նախաձեռնությունը։

Միջոցառմանը զուգահեռ տեղի կունենա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի մամուլի առաջին ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների տեղափոխումը կիրականացվի անվճար: Իրադարձությունների օրակարգը կհրապարակվի մայիսի 8-ի երեկոյան: