HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ 

Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter