Եղանակը առաջիկա 5 օրերին
Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, 10-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 9-ի ցերեկը, 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել