
Պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին. Փաշինյանը դիմել է նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու մասին առաջարկությամբ է հանդես եկել: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել