HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ում բոյկոտել են Հարութ Փամբուկչյանի ելույթը

ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ հանդիսատեսների մի մասը բոյկոտել է հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) ելույթը՝ թիկունքով շրջվելով դեպի նա: Այս իրադարձությունը պատկերող տեսանյութ է հրապարակել Instagram սոցցանցի us_armenians էջը:

Տեսանյութի նկարագրության մեջ նշված են Գլենդել քաղաքի և Նիկոլ Փաշինյանի անունները, իսկ տեսանյութում երևում են Հարութ Փամբուկչյանին թիկունքով կանգնած մարդիկ, որոնք կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ: Տեսանյութի մեկնաբանություններում, որպես բոյկոտի դրդապատճառ, հիշատակվում է 2017թ-ին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ելույթի ընթացքում, երգչի խոնարհումը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի առաջ:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Թե չէ քիչ խոնարհվողներ են կային, որ հիմա, զգալով, թե քամին որ կողմից է փչում, վազեցին ու կանգնեցին Նիկոլի կողքին։ Հարութը արժանապատիվ մարդ է ու ըստ հանգամանքների դիմակ չի փոխում ու քառասուն երես չունի ոմանց նման։ Ու դուք ՝ բոյկոտող երիտասարդներ, արել՞ եք այնքան բան ձեր հայրենիքի համար , որքան այս մարդը տարիներ շարունակ։ Ահավոր ամոթ զգացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter