Շրջակա միջավայրին մեկ շաբաթվա ընթացքում 41 մլն դրամի վնաս է հասցվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200 000 դրամի վարչական տուգանք:
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 41 124 800 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41 098 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100 000 դրամի վարչական տուգանք, որից Լոռու «Թումանյան» անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18 622 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 119 ծառ) 11 520 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս է հաշվարկվել «Ստեփանավան» անտառտնտեսությունում։ Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) 7 686 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս է հաշվարկվել «Դսեղ» անտառտնտեսությունում։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ) 100 000 դրամի վարչական տուգանք է նշանակել։
Տավուշում ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) 3 270 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս է հաշվարկվել և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ Գեղարքունիքում ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք. Շիրակում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26 300 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100 000 դրամի վարչական տուգանք։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել