HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Խառը օրերով պայմանավորված»` դատական նիստերը չեն կայանում

Սարի թաղում բախումներ ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով նիստն այսօր չի կայացել: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին դատարանից տեղեկացրել են, որ կալանավորին դատարան չեն ներկայացրել։ Փաստաբանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր մեկ այլ գործով իր մասնակցությամբ նիստ է եղել, և ոստիկանության ուղեկցող գումարտակը կալանավորին դատարան է տեղափոխել։ Սակայն, փաստաբանի համար պարզ չէ՝ ո՞րն է պատճառը, որ «Սարի թաղի դեպքերի գործով կալանավորված անձանց դատարան չեն տեղափոխում, իսկ մյուս գործերով բերում են»: ՔԿՀ-ից «Հետքին» փոխանցեցին, որ Սարգիս Գրիգորյանի գործով այսօրվա նիստը տեղի չի ունեցել, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները չեն ներկայացել։ Գործը քննող դատավոր  Աննա Դանիբեկյանի աշխատակազմից ևս փորձեցինք ճշտել նիստ չանելու պատճառը։ Մեզ տեղեկացրին, որ դատարանից կալանավորին նիստին ներկայացնելու պահանջ եղել է, սակայն քրեակատարողական հիմնարկից Ս. Գրիգորյանին չեն տեղափոխել, եւ պատճառն անհայտ է։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաև, որ մայիսի 8-ին Սարի թաղի գործով մեկ այլ նիստ ևս չի կայացել՝ նույն պատճառաբանությամբ։

Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  ընթացող «Սասնա ծռերի» գործով նիստը ևս չի կայացել, ՔԿՎ-ից տեղակացրին, որ դատարանից կալանավորներին ներկայացնելու պահանջ չի եղել, իսկ դատավորի աշխատակազմից պարզաբանեցին, որ «խառը օրերով պայմանավորված` չեն պահանջել կալանավորների ներկայությունը նիստին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter