
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ոստիկանության պետի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ոստիկանության պետի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Ինչպես քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունից կախված է իրավակարգը, օրինականությունը եւ քաղաքացու ինքնազգացողությունը, նրանք իրենց պետք է պաշտպանված զգան, եւ նման խնդիր է նա դրել պրն Օսիպյանի առաջ:
Ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Վլադիմիր Գասպարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել