
Արթուր Վանեցյանը` ԱԱԾ տնօրեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ նոր ղեկավարից ակնկալում է աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարում, հատկապես` մաքսային ոլորտում:
Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագրերը նշված նշանակումների մասին:
Ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Գեորգի Կուտոյանը:
Լուսանկարը` www.aysor.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել