HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օսամա Բին Լադենին թաղել են ծովում

Երեկ սպանված Օսամա Բին Լադենին թաղել են ծովում: Այս մասին CNN-ին հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, որի անունը լրատվամիջոցը չի նշում: Իսկ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր, որ սպանությունից հետո ԱՄՆ ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել «Ալ Քաիդայի» առաջնորդի մարմինը:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները նաև հայտնել են, որ ԴՆԹ-ի թեստով ապացուցվել է, որ սպանվածը «Ալ Քաիդայի» առաջնորդ Բին Լադենն է:

Հիշեցնենք, որ նրան ոչնչացնելու խիստ գաղտնի օպերացիան տեղի ունեցավ երեկ Պակիստանի Աբոթաբադ քաղաքում, որը 50 կմ հյուսիս է մայրաքաղաք Իսլամաբադից: ԱՄՆ հատուկ ծառայությունը Բին Լադենին գտավ ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ, ցանկապատված առանձնատանը:

Օպերացիայի ժամանակ սպանվեց առանձնատանը եղած մարդկանցից ևս չորսը' երեք տղամարդ և Բեն Լադենի կինը: Ի սկզբանե գործողությունը մտածված էր այնպես, որ Բեն Լադենը ոչ թե գերեվարվի, այլ սպանվի: Հարձակման ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:

Օբաման ասել է, որ գործողությանն աջակցել է նաև Պակիստանը: Այդ երկրը հայտարարել էր, որ Բին Լադենի սպանությունը «մեծ անհաջողություն» էր ահաբեկիչների համար:

Թեև Օբաման հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է «Ալ Քաիդայի» կողմից հնարավոր նոր ահաբեկչությունը կանխելու համար, այնուամենայնիվ, պաշտոնական Վաշինգտոնն ամերիկացիներին զգուշացրել է զգոն լինել արտասահմանյան ճամփորդությունների ժամանակ: Արտասահմանում աշխատող ամերկացի դիվանագետները ևս զգուշացվել են: Նյու Յորքի ոստիկանությունն արդեն կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում:

Համարվում է, որ Օսամա Բին Լադենը կանգնած է 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յուրքում և Պենտագոնում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում: Նա հետաքննությունների դաշնային բյուրոյից կողմից որոնվող ամենամեծ հանցագործների ցուցակում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter