HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները և պայմանները: 

Նշված որոշումը տեղադրված  է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter