
150 միլիոն դրամ կհատկացվի Ագրարային համալսարանին փոխանցված շենքի նորոգման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 150 միլիոն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանձնված շենքի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով։ Նախարարությանը գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Ինչպես հարցը զեկուցելիս հայտնեց կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ-ին փոխանցվող գումարը հետագայում տրամադրվելու է Ագրարային համալսարանին, որպեսզի վերանորոգի բուհին փոխանցված Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դպրոցի նախկին շենքը:
Համալսարանի՝ հիմնանորոգման ենթակա շենքը գտնվում է Մյասնիկյան պողոտա 2 հասցեում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիմնանորոգման աշխատանքների, այդ թվում՝ ինժեներական կոմունիկացիաների անցկացման, ներքին հարդարման, բարեկարգման նախահաշվային արժեքը կազմել է 248 միլիոն դրամ: Գումարից 150 միլիոնը՝ որպես աջակցություն, պետք է տրամադրի կառավարությունը, իսկ մնացած մասը համալսարանը կտրամադրի իր ունեցած խնայողություններից:
Լուսանկարում համալսարանի գլխավոր մասնաշենքն է՝ Տերյան փողոցում
Մեկնաբանել