«Հրապարակ». անձնագրային վարչության պետը ազատման դիմում է գրել
Թերթի տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորիկ Մուրադխանյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան կփոխարինի Հովհաննես Քոչարյանը, որը վերջերս ոստիկանապետի հրամանով ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատվել է ու նշանակվել ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ: Թերթը հիշեցնում է, որ Նորիկ Մուրադխանյանն այդ պաշտոնում նշանակվել էր Ալիկ Սարգսյանի օրոք: Նա փոխարինել էր ժամանակին «անփոխարինելի» համարվող Ալվինա Զաքարյանին, որի օրոք անձնագրայինի աշխատանիքց խայտառակ դժգոհություններ կային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել