HY RU EN

Վահե Սարուխանյան

Նորանշանակները. 17 նախարարներից նշանակվել են 4-ը

Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը հասցրել է 9 նշանակում կատարել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ նա նշանակել է միայն մեկին՝ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, իսկ մյուսներին նրա առաջարկմամբ նշանակել է նախագահ Արմեն Սարգսյանը: 

Այդուհանդերձ, պարզ է, որ կադրային քաղաքականությունը հենց Փաշինյանի տիրույթում է, եւ նա է ընտրություն կատարողը: Ահա նորանշանակ պաշտոնյաները:

Արարատ Միրզոյան- առաջին փոխվարչապետ
Տիգրան Ավինյան- փոխվարչապետ
Դավիթ Տոնոյան- պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյան- տարածքային կառավարման եւ զարգացման նախարար
Արայիկ Հարությունյան- կրթության եւ գիտության նախարար
Մխիթար Հայրապետյան- սփյուռքի նախարար
Արթուր Վանեցյան- ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Վալերի Օսիպյան- ոստիկանապետ
Էդուարդ Աղաջանյան- վարչապետի աշխատակազմի ղեկավար

Նշենք, որ ըստ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ կառավարությունն կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության եւ գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) պաշտպանության նախարարությունը,
12) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը,
13) սփյուռքի նախարարությունը,
14) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը,
15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
16) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
17) ֆինանսների նախարարությունը:

17 նախարարություններից առայժմ նշանակված ղեկավարներ ունեն 4-ը: Չի նշանակվել նաեւ 2 փոխվարչապետներից երկրորդը: 

Ըստ Սահմանադրության՝ կառավարությունը պետք է կազմավորվի վարչապետի նշանակումից (տվյալ դեպքում՝ մայիսի 8-ից) հետո 15 օրում: Այսինքն՝ մինչեւ ամսի 23-ը Ն. Փաշինյանը պիտի կազմի իր կառավարությունը: Ըստ վերոնշյալ օրենքի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է դրա անդամների առնվազն երկու երրորդը: