«Հայկական ժամանակ». ԿԸՀ-ն փոխում է ընտրատարածքների քարտեզները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԿՏՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները:
Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը: «Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ: Երբ հարցը նիստի օրակարգում ընդգրկվի, մենք կայքում կտեղադրենք, կտեղեկանաք»,- ասել է ԿԸՀ մամուլի քարտուղարը: Հարցին՝ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են սպասվում, Հերմինե Հարութունյանը դժվարացել է պատասխանել: «Նման տեղեկություն ես չունեմ»,- ասել է նա եւ հավելել, որ տեղյակ չէ նաեւ, թե երբ է հարցը ԿԸՀ նիստի օրակարգ մտնելու: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ ընտրատարծքները համարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին՝ նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակն ապահովելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել