«Չորրորդ ինքնիշխանություն». Ղարաբաղում տղամարդկանց 1 տարուց ավելի վիզա չեն տալիս
«ՉԻ»-ի ԼՂՀ աղբյուրների հաղորդմամբ՝ արդեն բավականին ժամանակ է, ինչ ԼՂՀ ոստիկանության անձնագրերի վարչությունը ԼՂՀ քաղաքացիներին տարբեր կերպ է տրամադրում այսպես կոչված ելքի արտոնագիրը: Ըստ այդմ՝ եթե իգական սեռի ներկայացուցիչներին արտոնագիրը տրամադրվում է ըստ վերջիններիս ցանկության՝ 1, 3 կամ 5 տարով, ապա արական սեռի ներկայացուցիչներին ելքի արտոնագիր են տրամադրում միայն մեկ տարով:
Այսինքն՝ արտերկրում գտնվող ԼՂՀ արական սեռի քաղաքացիները պետք է ամեն տարի վերադառնան Ղարաբաղ՝ նոր արտոնագիր ստանալու համար: Բնականաբար, որոշ տղամարդկանց համար, այնուամենայնիվ, կարգը խախտվում է, սակայն, մեծամասնությամբ, գործում է 1 տարով արտոնագիր ստանալու կարգը: Ի դեպ, շատերը այս նոր քաղաքականությունը բացատրում են նրանով, որ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ղարաբաղում մշտապես ինչ-որ թվաքանակով տղամարդիկ գտնվեն: Հարց է առաջանում միայն, թե ԼՂՀ իշխանությունների ինչի՞ն է պետք այնպես անել, որ ղարաբաղցի տղամարդիկ չբացակայեն երկրից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել