HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է փոխանցել պաշտպանության նախարարի ռազմադրոշը

Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի,  ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:

ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը: 

Այնուհետև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

 

Մեկնաբանություններ (1)

ԵՍԱՅԵԱՆ ԿԱՐՊԻՍ
ԱՅԴ ԳՈՐԳԵՐԸ,ԱՅՍ Ի՞ՆՉ ՏԳԵՂ ԵՐԵՒՈՅԹ Է:ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ,ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ ՌԱԶՄԱԴՐՕՇԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՒ ԳԵՏԻՆԸ ՓՌՈՒԱԾ ԳՈՐԳԵՐ:ԻՍԿԱՊԷՍ ՏԳԵՂ Է ԵՒ ԱՆՏԵՂԻ:ԱՄՕԹ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter