HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հարուցված քրեական գործով Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենը որևէ կարգավիճակ չունի

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Քրեական գործի հարուցումը, սակայն, դեռևս չի նշանակում, որ Ազիզյանը մեղադրվում  է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ:

Գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին քրեական գործի շրջանակներում որևէ անձ դատավարական կարգավիճակ չունի:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի անունը պարբերաբար հայտնվել է լրատվամիջոցներում: Նա հայտնի է որպես հանրապետության նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցի: Մամուլը մի քանի անգամ անդրադարձել է դպրոցում դրամահավաքության դեպքերին, ուսուցիչների ազատումներին, ուսուցիչների ու ծնողների բողոքներին:

Մայիսի 4-ին դպրոցում սովորող երեխաների ծնողները  հավաք էին հրավիրել դպրոցում՝ դարձյալ բարձրաձայնելով դպրոցում առկա վերը նշված խնդիրների մասին և պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի պաշտոնանկությունը: Նույն օրը դպրոցի գրադարանավարուհին հայտնել էր, որ տարիներ շարունակ դպրոցում  պարգևավճարներ են ստացել, ապա դրանք աշխատակիցներից մեկի միջոցով փոխանցվել Ռուզաննա Ազիզյանին:

Այս հավաքից հետո Ազիզյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան ու ազատվել աշխատանքից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter