Լիլիթ Մակունց․«Մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Լիլիթ Մակունցը երեկ նշանակվել է մշակույթի նախարար: Նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»:) Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:)
Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել