Թբիլիսիում ոստիկանները հեռացրել են խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված վրանները
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ոստիկանները հեռացրել են խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանները:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողն է փոխանցել դեպքի վայրից, ոստիկանները պահանջել են ցուցարարներից հեռացնել վրանները և ազատել ճանապարհը: Իրավապահների պահանջը չկատարելուց հետո, նրանք անձամբ մոտեցել են վրաններին, քանդել դրանք և տարել իրենց հետ:
Այս ընթացքում տարածքը մաքրել են մաքրման ծառայության աշխատակիցները:
«Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման ներկայացուցիչների մի մասը գիշերն անց է կացրել վրաններում: Կազմակերպիչների լրատվությամբ, բողոքի ակցիան այսօր վերսկսվելու է ժամը 15:00-ին:
Ցուցարարների պահանջներն անփոփոխ են: Նրանք բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողության դեմ և վարչապետից սպասում են պարզաբանումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել