HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահածոների գործարանի գողության մեջ կասկածյալին գտել են

Հունվարի 9-ին` ժամը 19.00-ին, Մեղրիի պահածոների գործարանի տնօրենից ոստիկանության Մեղրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում գործարանի պահեստից գողացել են 8 էլեկտրական շարժիչ, ամբարձիչի կառավարման վահանակ, տարբեր սարքեր, խառատային հաստոցի կտրիչներ, անագի ձուլակտորներ, պղնձյա լարեր և այլ ապրանքներ` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է Ալվանք գյուղի 33-ամյա բնակիչ, որը բերման է ենթարկվել և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter