HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիակ Ուրցաձորում՝ բռնության հետքերով

Հունվարի 9-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ  Մելիքյանի դիակը:
 
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր:
Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ, հայտնաբերվել է արյունոտ դանակ և մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա և արծաթյա զարդեր:
 
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter