HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից, երկրորդի վիճակը կայուն է

Մայիսի 13-ին՝ ժամը 22:24-ի սահմաններում, Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մցխեթայի քաղաքային հիվանդանոց:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։

 Լուսանկարը՝ www.gov.ge-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter