HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանը հրաժեշտ է տվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին:

Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter