Կրթության և գիտության նախարարը վաղը կայցելի Շիրակի պետհամալսարան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վաղն առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
«Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,- հայտնել է նախարար Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել