Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվեց Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին և խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվել.
«Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով' համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել