HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատի ցեմենտի կոմբինատի աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արարատի բնակիչ Գայանե Հովհանյանը` նշելով, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ են հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարհը։

Գայանե Հովհանյանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները նշում են, որ ստանում են 50-60 հազար դրամ, սակայն տաժանակիր աշխատանք են կատարում, աշխատում վտանգավոր պայաններում։

Ցուցարարները պահանջում են գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, քանի որ գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանն ականջալուր չի լինում իրենց պահանջներին և աշխատաքային պայմանները բարելավելու համար որևէ քայլ չի ձեռնարկում։ Հավաքված ցուցարարները Գայանեին ասել են, որ տնօրեն Առաքելյանը կամայական կերպով, առանց որևէ բացատրության, աշխատանքից ազատում է աշխատակիցներին։

Աշխատակիցները նաև հայտնել են, որ նախկինում, երբ Գագիկ Ծառուկյանը գործարան է գնացել, իրենք փորձել են բողոքել աշխատանքային պայմաններից, սակայն տնօրինությունը նրանց արգելել է բարձրաձայնել խնդիրների մասին և բողոքը տեղ հասցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter