HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը Օսիպյանին ուղղված դիմումի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի կողմից ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հասցեագրված դիմումին ոստիկանությունն արձագանքել է՝ հայտնելով, որ դրան արդեն իսկ տրվել է պարզաբանում մայիսի 12-ին՝ պաշտոնական www.police.am կայքում։

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը Վալերիյ Օսիպյանին խնդրել էր պարզաբանել, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդին առնչվող դեպքը:

«Հայտնում ենք, որ հիշյալ դիմումին արդեն իսկ տրվել է պարզաբանում 12.05.2018թ.՝ www.Police.am կայքում։ Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն»,- գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter