Սպասվում են անձրև և ամպրոպ
Մայիսի 15-20-ն առավելապես Հայաստանի հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում' 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 15-20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել