HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել հետիոտնին վրաերթի ենթարկելու և կյանքից զրկելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

ՀՔԾ-ն հայտնում է, որ 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական օգտագործման Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածով ընթանալիս, ունենալով այդ ժամանակ ճանապարհի երթևեկելի մասը հատող հետիոտն Յաշա Բուրչիյանին հայտնաբերելու և տեխնիկական տեսակետից վրաերթը կանխելու հնարավորություն, ժամանակին չի դանդաղեցրել ավտոմեքենայի ընթացքն ու միջոցներ չի ձեռնարկել ավտոմեքենան կանգնեցնելու ողղությամբ:

Փոխարենը Ա. Սերոբյանն ավտոմեքենան վարել է նույն արագությամբ, հնարավորություն չի տվել հետիոտն Յ. Բուրչիյանին դուրս գալ վտանգավոր գոտուց և վրաերթի է ենթարկել նրան:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արտյոմ Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter