HY RU EN

ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է․  

«Շնորհավորում եմ Ձեզ՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ երկու երկրների փոխադարձ շահերի համատեքստում, այդ թվում առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը, քաղաքական կուսակցությունների միասնականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնի մեր համատեղ ջանքերին՝ Հայաստանի լուսավոր ապագայի կերտման գործում։

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,- մեջբերում Սպիտակ տան տարածած հայտարարությունից։