HY RU EN

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիսի 16-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության հաղորդմամբ` քամին հարավ-արևմտյան ուղղությամբ է, 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 16-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          17.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.