HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը Վարդան Հարությունյանին ազատեց ՊԵԿ նախագահի պաշտոնից

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամբողջությամբ ձևավորված կառավարության առաջին նիստն է։ Նիստի սկզբում վարչապետ Ն. Փաշինյանն առաջարկեց ևս երկու հարց ընդգրկել օրակարգում։

«ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը, նոր նախագահի նշանակման հարցը, ինչպես նաև վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու հարցը։ Օրենքի համաձայն՝ պետք է կառավարության անդամները որոշումներ կայացնեն քվեարկությամբ, խնդրում եմ քվեարկել նիստի օրակարգի կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը։

Հարցը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, վերջինս հայտնել է հրաժարական տալու ցանկության մասին։

«Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այդ որոշումը լինի այսօրվա օրակարգում. պարո՛ն Հարությունյան, ճի՞շտ եմ շարադրում»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով Հարությունյանին։

Հարցն ընդունվեց, Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախկին նախագահին, Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և հաջողություններ մաղթեց նոր կառավարությանը։ Նրա փոխարեն ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը։

Տեղեկացնենք սակայն, որ ըստ օրակարգի որոշման՝ այսպես է ձևակերպված այդ հարցը՝ Վարդան Հարությունյանին ազատել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշ­տոնից: 

Վիճակագրության պետական խորհրդի անդամներն են.

1. Ստեփան Մնացականյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

2. Գագիկ Անանյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):

3. Գագիկ Գևորգյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):

4. Նելլի Բաղդասարյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):

5. Վանուշ Դավթյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):

6. Լիլիթ Պետրոսյան. 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter