HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնքվել են ԵԱՏՄ-Իրան և ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրերը

Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։ Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»,- գրել է փոխվարչապետը։

Ավինյանը հայտնել է, որ այսօր կնքվել է նաև ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը։ 

«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,- տեղեկացնում է փոխվարչապետ Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter