ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը: Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը և Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ։
«Հետքի» տեղեկություններով, վերջին օրերին գյուղնախարարը բողոքներ է ստացել տարբեր մարզերից, որ գյուղացիների համար նախտեսված և կառավարության ծրագրով Հայաստան ներկրված սերմնացուն, որը գյուղացիներին պետք է բաժանվեր 420 դրամ, հատկացվում է 500 դրամով:
Նախարարությունում պարզել են, որ սերմեր ներկրող ընկերությունների մեջ ներքաշված են եղել այսօր ազատված փոխնախարարները, մասնավորապես` Սամվել Ավետիսյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց աշխատանքից (իրենց դիմումի համաձայն) ազատվելու պատճառը եղել է սա և մի շարք այլ չարաշահումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել