Երևանի ավագանին հաստատել է հանրային հավաքների գրանցամատյանի վարման կարգն ու ձևը
Այսօր Երևանի ավագան գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել և հաստատվել են «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» նախագիծը:
Ներկայացնելով «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը` Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետը նշել է, որ Ազգային ժողովի որոշմամբ մայիսի 3-ից ուժը կորցրած է ճանաչվում 2004թ.-ին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը և ուժի մեջ է մտնում «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքը: Հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի պահանջով լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ներկայացված իրազեկումները գրանցում է հատուկ գրանցամատյանում, որոնց վարման կարգն ու ձևը հաստատում է ավագանին: Գրանցամատյանի ներկայացված ձևը և վարման կարգը ապահովում է օրենքի բոլոր պահանջները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել