
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Հայաստանում մայիսի 17-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում' 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում մայիսի 17-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-22-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել